06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակնհայտ է՝ իշխանությունը թաքցնելու բան ունի. դելիմիտացիայի գործընթացում Հայաստանի շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել. Տիգրան Աբրահամյան

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը», – ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ սահմանազատման հետ կապված բարդագույն իրավիճակ է։

«Հայաստանը միանգամից փորձում է տեղեկացնել, որ ինքը շահագրգռված է դելիմիտացիայի գործընթացով, ընդհուպ, հղում է անում խորհրդային քարտեզներին, որի հիման վրա պետք է տեղի ունենան այդ գործընթացները», – ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե իշխանության՝ հրատապ այս քայլերի իրականացումը, շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել։

Աբրահամյանն ընդգծեց՝ դելիմիտացիան բավականին երկար գործընթաց է ու կարող է Հայաստանը մտնել մի գործընթացի մեջ, որը հետագա տասնամյակներին բավականին վտանգավոր իրավիճակների կարող է բերել։

«Ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանի ու Արցախի շուրջ, պետք է հաշվի առնել շատ կարևոր հանգամանք՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ու դրա միջազգային ճանաչման հարցը», – ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է՝ իշխանությունը թաքցնելու բան ունի. «Իշխանությունը որևէ ձևով չի ուզում, որ ընդդիմադիր պատգամավորները ֆիքսեն այն իրավիճակը, որ կա առաջնագծում»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ