02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեռանկարում ունենք մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը. Նիկոլ Փաշինյան

Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը, խորհրդարանում այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց նաև, որ 2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021 թվականի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ