18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանն այնքան կշիռ ունենա, որքան ՌԴ-ը. ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական

Այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովն անդրադարձավ այն մտահոգություններին, որ ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում կարող է իր ինքնիշխանությունը կորցնել և նկատեց, որ ամեն ինչ շատ պարզ է. 

՛՛Հայաստանի ինքնիշխանությունը չի վնասվի, երաշխիքը կոնսենսուսն է, դուք այնքան նախարար կունենանք, որքան ՌԴ-ն, այնքան կշիռ՝ ինչքան ՌԴ-ն՛՛,-ասաց նա՝ խոսելով Եվրասիական բարձրագույն հանձնաժողովում Հայաստանի ընդգրկվածության մասին:
Կրոտովի հավաստմամբ՝ ԱՄՆ-ն է ցավոտ ընդունում ԵՏՄ-ի ստեղծումը, որովհետև ԵՄ-ին այլընտրանք է հայտնվել: Ռուս ներկայացուցչի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ Հայաստանն այնքան իրավունք ունենա, ինչպես օրինակ Նորվեգիան, բայց միայնակ չի կարող:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ