18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ-ռուսական բարեկամական ակումբի նիստը ռուսերենով է

”Հայաստան. աշխարհաքաղաքական հարաբերություններ՛՛ թեմայով հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը կրկին ընթանում է ռուսերենով: Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը նիստից առաջ ասաց, թե ժամանակ խնայելու համար պատգամավորներն ազատ են լեզվի ընտրության հարցում, բայց նիստը շարունակվեց ռուսերենով:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարևորեց ակումբի գոյությունը, որովհետև այն ունի բոլոր հնարավորությունները տարատեսակ հարցերի քննարկման համար: Ըստ Զաքարյանի՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կարևոր է ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից, որի հարցում մեծ դեր ունի ՌԴ-ը:
 Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանն էլ հավելեց, որ խորհրդարանում ԵՏՄ  պայմանագրի վավերացման քվեարկությունը ցույց տվեց, որ այս հարցում կա փոխըմբռնում:

Նա նշեց, որ առջևում անդամակցության համար հսկայական աշխատանք կա անելու, ապա ասաց, որ միությունը չպետք է արտաքուստ գեղեցիկ լինի, այն Հայաստանի համար օգտակար, շահավետ կառույց դառնա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ