Թող բոլորիս տանեն սպանդանոց … կառավարության դիմաց ծայրահեղ քայլերի կդիմեն /վիդեո/
՛՛Նաիրիտ՛՛ գործարանի շուրջ 500 աշխատակիցներ այսօր դարձյալ կառավարության մոտ էին եկել հավաքվել՝ նույն պահանջով՝ չվճարված աշխատավարձեր, աշխատանքից զանգվածային ազատումներ:
Բանակցելուց հետո այսօր նրանք ընդունեցին Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանի՝ վարչապետին 5 հոգով հանդիպելու առաջարկը:
Հիշեցնենք, նախօրեին նաիրիտցիները մերժել էին այս առաջարկը՝ պահանջելով, որ վարչապետն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց, ինչը, սակայն տեղի չէր ունեցել:
՛՛Մենք պատրաստ ենք անգամ ծայրահեղ քայլերի՝ նստացույցի ու հացադուլի: Թե չէ ինչա՞ մեր ամեն մեկիս աշխատավարձը միլիոն դրամից անցնում է: Բոլորիս թող հավաքեն լցնեն սպանդանոց, էլ ապրում ենք ինչ անենք, որ մեզ բանի տեղ դնող չկա՛՛,-նկատեց աշխատակիցներից մեկը:
Հիշեցնենք, հարկադիր պարապուրդի մատնված՝ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցներին 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար։ Հարցի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաեւ գործարանի տնօրինությունը:
Րոպեներ առաջ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի 5 աշխատակիցները բարձրացան վարչապետի հետ հանդիպման:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: