05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ընդամենը գեղեցիկ նախադասություն է. Թ. Պողոսյան

‘’Ներկայացվող հնարավորություններն ընդամենը թղթի վրա են: Ինքս չեմ հավատում այս միության կայացմանը, Հայաստանը պետք է շարունակի շարժվել Ասոցացման համաձայնագրով’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ խոսելով ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին: Ըստ պատգամավորի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները չեն կարողանում միմյանց հետ աշխատել, և այդ իմաստով դժվար է պատկերացնել, թե ինչ է անելու այդ կառույցում Հայաստանը:

Նա հիշեցրեց՝ Հայաստանը 3,5 տարի ջանքերն ուղղել էր դեպի Եվրոպական միություն, ու միանգամից մի գիշերվա մեջ շրջվել պատկերացումներից ու փորձել ինտեգրվել մի միությանը, որտեղ երկրներ են, որոնք չեն կիսում եվրոպական արժեքները, որտեղ մամուլը կարդալուց հասկանում ես, որ ճնշումներ են գործում, հին սովետական ուժային մեթոդներն են գործում:

Նա նաև շեշտեց, որ երկու տարի առաջ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ դրույթներն եին հիմք ընդունվել, իսկ հիմա բոլոր քաղաքական ուժերը բացի ՛՛Ժառանգությունից՛՛ կողմ են քվեարկում ԵՏՄ-ին:

Հարցին, թե ինչպես է վերաբերում ԵՏՄ-ի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ սա ընդամենը գեղեցիկ նախադասություն է:

՛՛Մեր փոքրիկ տնտեսության համար գուցե բանկերը բավական զարգացած են, բայց ինչպե՞ս ենք սպասարկելու ռեգիոնալ պահանջները: Քանի՞ վրացական, թուրքական հաշիվներ ունենք մեր բանկերում, քանի՞սն են գալիս մեզ մոտ սովորելու, մինչև դա չձևավորվի, խոսել կենտրոնի մասին անիմաստ է՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ