16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանից դուրս

Դեկտեմբերի 8-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկեցին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների 2014 թվականի գործունեության հաշվետվության և 2015 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տարեվերջյան ամփոփիչ լսումները:

Լսումներին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը,  աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Լսումների առաջին օրը իրենց հաշվետվություններն էին ներկայացնում Խոտի հոկեյի, Թաեքվոնդոյի, Վոլեյբոլի և Սեղանի թենիսի ֆեդերացիաները: Հաշվետվությունները ներկայացրեցին մարզաձևերի պատասխանատուները և  հավաքականների ավագ մարզիչները:

Ներկայացվեցին՝ 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև հաշվետվություն ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Առանձին կետերով ներկայացվեցին ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ տարվող աշխատանքները:

Ֆեդերացիաների ղեկավարները ներկայացրեցին 2015 թվականին Բաքվում տեղի  ունենալիք Եվրոպական առաջին խաղերի, ինչպես նաև Ռիո 2016–ին տվյալ մարզաձևը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկների, այդ մարզիկներին լավագույն ձևով նախապատրաստելու ծրագրերը:

Նախարարն իր խոսքում ասաց, որ մարզաձևերի զարգացման համար պետք է ընդլայնել դրանց աշխարհագրությունը, չսահմանափակվել միայն Երևանով, և աշխատանքներ տանել նաև մարզերում:

Նախարարը նաև նշեց, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ, և ֆեդերացիաների ներկայացրած 2015 թվականի համար նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ  հիմնավորված:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ