02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ապացուցել է, որ ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է»։
Աշոտ Նավասարդյան
 
Հանրապետականը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական եւ ազգային ընդդիմադիր դաշտի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը, եւ դա արդեն աներկբա է։
Եվ այս երեքուկես տարվա փորձություններից, դժվարություններից եւ շատ դեպքերում նաեւ ռեպրեսիաներից հետո եւ զուգահեռ՝ ՀՀԿ-ն ապացուցել է, որ ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք։
Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրների առջեւ շատ լուրջ մարտահրավերներ եւ սպառնալիքներ կան, եւ այսօր ավելի քան կարեւոր է ազգային գաղափարախոսություն դավանող քաղաքական ուժի ակտիվ աշխատանքը։
 
Այն քաղաքական ու պետական գործիչները, որոնք իրենց մեծ լուման են ներդրել Հայաստանի պետականության զարգացման ու կայացման գործում, Արցախյան առաջին եւ 2016-ի ապրիլյան պատերազմների հաղթանակի ճարտարապետներն են եղել, նրանք պետք է ե՛ւ ասելիք ունենան, ե՛ւ անելիք ։
Եվ պետակենակենտրոն քաղաքացին կարիք ունի առաջնորդվելու նրանց ,այլ ոչ թե ձախողված պոպուլիստների կամ քաղաքական գործունեությունը բիզնես նախագիծ պատկերացնող վերազգային «լեգեոներների» խոսքով»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ