24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հայաստանում ցանկանում են դատել մի տղայի` Մացակ Վարդանյան, ով 44 օրյա պատերազմի ժամանակ գլխատել ա թշնամու զինվորին»․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում ցանկանում են դատել մի տղայի` Մացակ Վարդանյան, ով 44 օրյա պատերազմի ժամանակ գլխատել ա թշնամու զինվորին: Ի դեպ ասեմ` լավ ա արել, որովհետև պատերազմի ժամանակ կամ քեզ են սպանում, կամ դու ես սպանում: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլիներ հակառակ պարագայում…

Մացակը մանկատան սան է: Մացակենք Հադրութում 18 հոգով մարտի մեջ են մտել իրենց թվաքանակով եռակի անգամ գերազանցող թշնամու հետ: Իմ տեղեկություններով թշնամին եղել է 85 հոգով:

Տղերքը կռվել են չիմնալով, որ իշխանություններն իրենց ի սկզբանե դավաճանել են: Տղերքը չեն զոհվել, Մացակը չի զոհվել և հենց դրա համար իրեն դատում են:

Ըստ հողատու կապիտուլյանտների, միայն թշնամուն է կարելի գլխատել, տանջամահ անել, դրոշներով փաթաթել քաղաքացիական անձանց և փամփուշտները շարել նրանց վրա, ականջ կտրել, միզել մահացած հայ զինվորի վրա…. Երբ թշնամին գերեվարված զինվորի մարմինը վերադարձնում է հայկական կողմին, առանց օրգանների, առանց գլխի, մաշկը քերթած, հանգցված սիգարետի հետքերով դա նորմա՞լ է, բան չունե՞ք ասելու, իսկ երբ հայկական կողմի զինվորն է հակառակն արել, էս դեպքում` գլխատել, ուրեմն պետք է ցմահ դատե՞ք: Ոչխա՞ր եք, արա´:

Եվ խնդիրը մեր հասարակության մեջ է նաև: Եթե լռենք, ապա կարելի է ասել, որ դատական համակարգը բացարձակապես գտնվում է Ալիևի ձեռքերում, չնայած այդպես էլ կա` հայ զինվորին ցանկանում են ցմահ դատապարտել թուրքին սպանելու համար»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ