03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ: Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին:

Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:

Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է:

Մեր համակիրներին և գորիսեցիներին ևս մեկ անգամ հորդորում ենք չտրվել  սադրանքներին, մասնակցել ընտրություններին և աներկբա քվեարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին:

Հաղթանակը շատ մոտ է: Միևնույն է՝ միասին կհաղթենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ