24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է իրանական Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց

Մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները, ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:

«Ուղղակի կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մարդկային շփումների և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար», – ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Նա նշեց, թե ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանը Իրանում։

«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», – ասաց Սուբրամանյամ Ջայշանկարը:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, նախարարն ասաց, թե Հնդկաստանը կողմնակից է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ