02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել․ մի քիչ ժամկետները շփոթում եք․ Հերիքնազ Տիգրանյան

«Դուք «ռուպորով» էիք, չէ՞, ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք իրականացնում 2018 թվականին։ «Ռուպորով» ակցիա այլևս չի՞ կարելի անել Հայաստանում, և նկատե՞լ եք, որ վերջին 3 տարում, ձեր իշխանության օրոք, խոսքի ազատության սահմանը էականորեն կրճատվել է։ Ով բերանը բացում է, «մուրճով» գլխին են տալիս», – խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին։ Խոսքը, մասնավորապես, բարձրախոսով ակցիա անելու համար երիտասարդ ՀՅԴ-ականներին նախօրեին բերման ենթարկելու մասին էր։ 

«Նախ, երբ ասում եք՝ վերջին 3 տարում ով բերանը բացում է, «մուրճով» հարվածում են, վերջին 3 տարում մեր ձեռքին մուրճ չի եղել։ Մի քիչ ժամկետները շփոթում եք՝ մուրճի հետ կապված։ Հիմա էլ մուրճ չկա», – պատասխանեց Տիգրանյան:

Իշխող խմբակցության պատգամավորը, ով ժամանակին պայքարում էր մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության արժեքների համար և ում այդ մասին հիշեցրին նաև ճեպազրույցների ժամանակ, հավելեց, որ «թավշյա» հեղափոխության ժամանակ իրենք ոչ միայն բարձրախոսերով են ակցիաներ արել, այլև այլ միջոցներով։

«Ակցիաների տարբեր ձևեր կան, երբ ակցիան անում ես օրենքի շրջանակում՝ իրազեկումն ապահովելով», – ասաց նա։

Հերիքնազ Տիգրանյանը նշեց նաև, որ երեկվա ակցիայի հետ կապ ունեցող որևէ փաստական տվյալի չի տիրապետում։

«Ես ձեր նշած դեպքին ծանոթ չեմ և դեպքի հանգամանքներին տեղյակ չեմ», – շեշտեց նա։

Փաստական հանգամանքներին չտիրապետող պատգամավորը, սակայն, կարծիք հայտնեց իրավապահ մարմինների գործողությունների մասին։

«Ես եզրահանգումներ անում եմ միայն փաստերի հիման վրա․ որքանով է իրավաչափ եղել ակցիան չթույլատրելը կամ խափանելը կամ բերման ենթարկելը։ Ես կարծում եմ, որ դրա համար իրավապահ մարմինները ունեցել են բավարար հիմքեր», – ասաց Հերիքնազ Տիգրանյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ