07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հայոց բերդաքաղաքը թշնամուն նվիրելու իր քայլն արդարացնելու համար Փաշինյանը անամոթաբար ներկայացնում է, թե Շուշին հայության համար անարժեք քաղաք է»․ բողոքի ակցիա՝ կառավարության մոտ

«Ուշքի՛ արի, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք չէ», «30 տարին ավերվեց գրչովդ»․ այս և նմանատիպ այլ գրություններով, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու, Շուշիում կառուցված շինությունների, մշակութային և այլ կենտրոնների լուսանկարներով ու պաստառներով կառավարության շենքի մոտ էին հավաքվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Լիտվայում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարության կապակցությամբ, թե 30 տարվա ընթացքում Շուշիում ոչինչ չի կառուցվել։

«Հայոց բերդաքաղաքը թշնամուն նվիրելու իր քայլն արդարացնելու համար Փաշինյանն ուզում էր ստեղծել անարժեք քաղաքի տպավորություն, նաև միջազգային հանրության աչքին անամոթաբար ներկայացնել, թե Շուշին հայության համար անարժեք քաղաք է եղել»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից Տարոն Ղազարյանը։

Նրա խոսքն ընդհատեցին ոստիկանները, որոնք մի քանի հոգով մոտեցան երիտասարդին և բեման ենթարկեցին նրան։

«Եթե հաշվեք, ընդամենը 20 երիտասարդներով էինք այստեղ։ Բարձրախոսով խոսելու համար ձերբակալեցին և մեր ընկերոջը տարան ընդամենը «ռուպերով» խոսելու համար։ Թող ուշադրություն դարձնեն Նիկոլի «գրպանի» իրավապաշտպանները։ Եթե, առհասարակ, Հայաստանում կան իրավապաշտպաններ, քաղհասարակություն, թող ուշադրություն դարձնեն, թե այսօր մեր երկրում ինչ է կատարվում և թող ասեն՝ երբ 2018 թվականին առաջին շարքերում, Նիկոլի կողքին կանգնած, ասում էին՝ «մենք ազատվեցինք», սա՞ էր ձեր բերած ազատությունը։ ՀՀ-ում առաջին անգամ բարձրախոսով խոսելու համար ձերբակալվեց և բերման ենթարկվեց մեր ընկերը»,- լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա ոստիկանության՝ բարձրախոսով չխոսելու ավելի վաղ ներկայացված պահանջին ևս անդրադարձավ՝ նշելով, որ ոստիկանության հիմնավորումն այն է, որ աշխատանքային ժամին խաթարվում է կառավարության գործունեությունը։

«Մենք ոստիկանությանն ասացինք, որ ձեր միջոցով այս կապիտուլյանտ իշխանությունը, այս հողատու իշխանությունը ճնշումներ է գործադրում մարդկանց վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Այսօր եկել էինք այստեղ, որ ՀՀ թիվ մեկ հողատուին ասենք, որ Շուշիում, որը հանձնվել է թուրքին իրենց  կողմից, այս 30 տարվա մեջ բազմաթիվ բաներ են կառուցվել, բազմաթիվ գործեր են արվել և այն, ինչ Փաշինյանը ներկայացնում է, որ Շուշիում ոչինչ չի կատարվել, սուտ է և մանիպուլյացիա»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ոստիկանները միջամտեցին հարցազրույցին և նրան ևս բերման ենթարկեցին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ