07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր քարտով վճարումներ կկատարենք նաեւ ինտերնետ միջավայրում/վիդեո/

Երեք գործընկերների կողմից թողարկվել է  քարտ, որը շուրջօրյա հնարավորություն կընձեռի օգտվել վիրտուալ հաշիվներում առկա փողերից:

Հայաստանում Էլեկտրոնային փողի օգտագործման նոր հնարավորություններն այսօր “Հենարան” ակումբում լրագրողներին ներկայացրին նորույթի թողարկման առաջին եւ առայժմ միակ թույլտվությունն ստացած “Իդրամ” ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը, տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը եւ ՛՛Պրոմեթեյ՛՛ բանկի վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը:

“Իդրամ” համակարգի,  Վիզա մաստեր ինթերնեյշնլի  եւ ‘Պրոմեթեյ’բանկի համատեղ պրոդուկտը ներկայացնելով՝ Գայանե Ստեփանյանն ասաց. ՛՛Թողարկվել են մաստեր ստանդարտ քարտեր, ինչը էլեկտրոնային փողի համար նոր հնարավորություններ է բացում. այսինքն՝ էլեկտրոնային փողը ոչ միայն կարելի է տեսնել ձեր հաշվառման հաշիվներում , այլեւ այն կարելի է փոխանցել մաստեր ստանդարտ քարտերի վրա,  բանկերի բանկոմատներում կանխիկացնել կամ սպասարկման կետերում օգտագործել վճարումներ իրականացնելիս: Այդպիսով՝ ՛՛ Պրոմեթեյ՛՛ բանկի հետ համատեղ թողարկված մաստեր քարտը համապատասխան կապի մեջ է լինելու էլ. հաշիվների հետ, եվ քարտի տերը հնարավորություն կունենա թե քարտում եղած գումարներն օգտագործել՝ ուղարկելով Էլեկտրոնային հաշվի վրա եւ թե հակառակը՝ էլեկտրոնային  հաշվից գումարն ուղարկել քարտի վրա՛՛:

Գեւորգ Պողոսյանի խոսքով՝ քարտի տրամադրման պայմանները բավական լավն են.՛՛ “Իդրամի” ցանկացած հաճախորդ անվճար կարող է ստանալ քարտը, բացի այդ՝ ամսական կամ տարեկան որեւէ վճարում չի կատարելու. մարդը վճարելու է միայն այն գործարքի համար, որը կատարելու է՝ կլինի կանխիկացում, թե գնումներ կատարելու համար ծախսելը: Սակագներն էլ համապատասխանելու են մյուս բանկերում թողարկված նման քարտերի սակագներին՛՛:

Երեք գործընկերների կողմից թողարկվող քարտը շուրջօրյա հնարավորություն կընձեռի օգտվել վիրտուալ հաշիվներում առկա փողերից: Քարտային հաշիվները բացվում են ՛՛Պրոմեթեյ՛՛ բանկում, սակայն քարտը գործում է ՀՀ եւ ԼՂ տարածքի շուրջ հազար բանկոմատներում եւ շուրջ 5oo0 վաճառքի եւ սպասարկման կետերում, ինչպես նաեւ աշխարհի 200 երկրների միլիոնավոր բանկոմատներում եւ սպասարկման կետերում: Մաստեր քարտ ստանդարտ քարտը նաեւ հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ինտերնետ միջավայրում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ