26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ստացած պարգեւավճարները․ «Հրապարակ»

«Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես  տնօրինել անկախության 30-ամյակին ԱԺ նախագահությունից ստացած պարգեւավճարները։

Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 70 տոկոսի չափով պարգեւավճար էին ստացել: Եվ, ի տարբերություն իշխանականների, որոնք գոհ ու երջանիկ էին այդ «սիմվոլիկ գումարի» առթիվ, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են փողից եւ այն կուղղեն կա՛մ պատերազմի հետեւանքով զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, կա՛մ այլ սոցիալական ֆոնդի։

«Հայաստան» դաշինքում կարծիքները կիսվել են՝ գումարը 1000 դրամների ֆոնդի՞ն փոխանցել, թե՞ անհատ անձանց, սակայն մինչ որոշում կընդունեն, մտադիր են առաջին քայլով նախ ՍԴ դիմել` պարգեւավճարների օրինականությունը վիճարկելու հարցով։ ՍԴ դրական որոշման դեպքում բոլոր գումարները հետ կվերադարձվեն բյուջե, այդ թվում` իշխանականներինը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ