26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքն է, թե՞ այլ պատճառ կա». Արեգնազ Մանուկյանի հարցը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ չայցելելու մասին

Այսօր խորհրդարանում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հրադադարից հետո շարունակվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքերը։

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Ամենափրկիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը վանդալիզմի դեպքերից է»,- նշեց Սերգեյ Ղազարյանը։

Քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց ուղղեց Սերգեյ Ղազարյանին, սակայն մինչև հարցը հնչեցնելը  բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում արդեն երրորդ անգամ քննարկում են անցկացնում, սակայն դրանցից որևէ մեկին ներկա չի եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ որևէ  պատգամավոր։

«Ստացվում է, որ նման հարցերն իշխանական պատգամավորներին չեն հետաքրքրում։ Պարոն Ղազարյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից հետո չեն այցելում Արցախ։ Խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքն է, թե՞ այլ պատճառ կա։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստը և որևէ տեղեկություն ունե՞ք»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Պատասխանելով՝ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ որևէ գնահատական չի կարող տալ, սակայն կարող է մեկ բան փաստել, որ առանց Արցախի՝ բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագան։

«Բոլոր ջանքերը՝ կապված Արցախ այցելելու կամ առանց այցելելու հետ, պետք է այդ հանգամանքը հաշվի առնել»,- նշեց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը ՀՀ-ում։

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում անցկացվեց աշխատանքային քննարկում՝ «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ