26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա: Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու:

Փաշինյանն ու թիմակիցները, որ զօրուգիշեր հայտարարում են, թե քննիչ հանձնաժողովը վերերկրային մի կառույց է լինելու, քննելու եւ բացահայտելու է պատերազմի հետ կապված ամեն մի դրվագ՝ իր վրա վերցնելով թե՛ քննիչի, թե՛ դատավորի ու դատախազի գործառույթները, կարծես մոռանում են՝ ըստ իրավական նորմերի՝ ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում: Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարեւոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել: Վերոնշյալ դիտարկումն իրավաօրենսդրական նորմերով իհարկե չի կարգավորում, ու այն ավելի շատ քաղաքական տիրույթում է, բայց թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը պատերազմի հետեւանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահությունը ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ մեկ այլ՝ փոքրիշատե չեզոք անհատի չի ուզում զիջել:

Քոչարյանի գլխավորությամբ, հիշեցնենք, նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն էին ուսումնասիրվել: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում արդեն բացահայտվել էին որոշ միֆեր, որոնք իշխանությանը, մեղմ ասած, ձեռնտու չեն, մասնավորապես՝ թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, խոտ են կերել կամ բահերով են կռվել, տանկերում ջուր է լցված եղել. այս ամենը հենց զինվորներն էին հերքել: Հարց է առաջանում՝ իշխանությունն ա՞,յժմ ինչպես է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն անելու, եթե նախկինի փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովում ներառված, ռազմական գիտելիքներ գրեթե չունեցող, բանակում չծառայած պատգամավորները «Ապրիլյանի» հանձնաժողովում որեւէ օգուտ չէն տվել, քաղաքական հանձնարարականները տգեղ կատարելուց բացի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ