26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք ընդամենը պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել, ժողովուրդ ջան»․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության շենքի բակում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Խաչքարի բացման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը և համախմբման կոչ արեց.
«Ինչպես բոլորիս հայտնի է, 1 տարի առաջ սկսվեց լայնածավալ հարձակում Արցախի Հանրապետության վրա, որը բոլորս էլ գիտակցում էինք, որ մի օր, վաղ թե ուշ դա կլինի, բայց, ցավոք սրտի, մենք դասեր չկարողացանք քաղել մեր պատմությունից և նորից ոնց որ 20 թվականն այստեղ նշվեց, նույն արարքի առաջ կանգնանք երրորդ հազարամյակի սկզբին, և այսօր էլ դասեր չենք քաղում, ժողովուրդ ջան, դասեր չենք քաղում․․․ Մեկ-մեկ ես էլ եմ խորհում, մտածում, հասկացել եմ, որ, ցավոք սրտի, ամեն սերունդ իր պատերազմը տարել է մեր երկրում, և այսօր այս հուշարձան կոթողը դրված է հենց Երկրապահի մուտքի մոտ ինչի՞ համար, սա խորհրդանշական է, որովհետև Երկրապահը մի դարբնոց էր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ․․․ Ոնց որ սպարապետն էր խոսքի մեջ ասում՝ սիրո և համերաշխության, կյանքը չխնայելու հոգեբանությամբ դուրս եկանք պայքարի և 100 տարի հետո, առաջին անգամ մենք ծնկի բերինք մեր դարավոր թշնամուն, որը շատ նենգ է ու դավադիր, և այսօր մենք նորից դասեր չենք քաղում։
Այսօր մենք պարտավոր ենք համախմբվել, պարտավոր ենք այսօ՛ր մեր բանակի կողքին կանգնելու։ ԵԿՄ-ն միշտ եղել է բանակի կողքին, մինչև այսօր էլ բանակի կողքին է․․․

Մենք ընդամենը պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել, ժողովուրդ ջան։ Այդ հույսով, այդ հոգեբանությամբ պետք է լցվենք և առաջ քայլենք, և այս անորոշությունը, հարգելի պետական այրե՛ր, պիտի կարողանանք մեր ժողովրդի միջից հանենք։ Մե՛նք կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինել ՀՀ պետական սահմանի վրա, դրա համար բոլորս պետք է համախմբվենք, ոնց որ կարողացավ մեզ համախմբել սպարապետ Վազգեն Սարգսյանը, և մենք տարանք այդ հաղթանակը․․․»։
ԵԿՄ բակում խաչքարի բացման արարողությանը ներկա էին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զոհվածների հարազատներ, քաղաքացիներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ