Սամվել Ալեքսանյանը պատրաստ է նախագահի թեկնածու առաջադրվել. Հրապարակ
Ինչպե՞ս է Աժ պատգամավոր, բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանը վերաբերվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահ դառնալու մտադրությանը, չէ՞ որ նա հայտարարել է, որ եթե նման հասարակական պահանջ լինի, ինքը պատրաստ է առաջադրվել նախագահի ընտրություններում:
Ըստ “Հրապարակ”-ի, երեկ լրագրողներից մեկը Ալեքսանյանին հարցրել է՝ հնարավո՞ր է հաջորդ ընտրություններում աջակցեք Ծառուկյանին, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող առաջադրվել: Հարցը, հավանաբար, անակնկալ է եղել, ուստի նա խոստացել է պատասխանել քվեարկությունից դուրս գալուց հետո:
Իսկ դահլիճից դուրս գալով ասել է. “Պարոն Ծառուկյանն ասեց, չէ՞, որ 5 հատ թեկնածու ունեմ աչքիս տակ, չասե՞ց”: Իսկ ովքե՞ր են այդ թեկնածուները: “Ինձ թվում է՝ մեկը ես եմ”:
Դուք կուզե՞ք նախագահ դառնալ: “Եթե իմ թիմն էլ ինձ պադդերժկա անի, ես պատրաստ եմ էդ բեռը վերցնեմ իմ վրա”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: