11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Եթե իշխանության լիներ ՀԱԿ-ը

՛՛Ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք։
Եւ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արեւմուտքին՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

՛՛Մենք չէինք ընդգրկվի երեք տարվա բանակցությունների մեջ, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու եւ նվաստացուցիչ շրջադարձ կատարելու դեպի Մաքսային միություն, կորցնելով Արեւմուտքի վստահությունը եւ Ռուսաստանի հարգանքը: Իսկ իրականում՝ երկուսի եւ վստահությունը, եւ հարգանքը՛՛։

Սակայն, ըստ նրա, հիմա որոշում կայացնելիս պետք է որպես ելակետ ընդունել այս պահին ստեղծված իրողությունները եւ առաջնորդվել Հայասատանի գերագույն պետական շահերով եւ մեր ժողովրդի առավելագույն ապահովության նկատառումներով: 
Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են ԵՏՄ-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ