20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հո պրիմիտիվ անվտանգությունը միայն փամփուշտի քանակը չէ

՛՛Վտանգի ամենամեծ զգացողությունը մեր ժողովրդից լավ ոչ ոք չունի, իր անցած պատմությունով շատ լավ զգում է, բնազդներով, իր ամեն ինչով, անցած պատմությամբ ու բջիջով: Դրա համար պատահական չէ, որ որևէ լուրջ ընդվզում չկա, հասկանում է՝ ինչ է կատարվում: Ուրեմն վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին ու իմաստությանը ու վարվենք նույն կերպ՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խմբակցության տեսակետը հայտնելով՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

Նա կարծում է, որ կարել էր էլ ավելի լավ բանակցել, ավելի ամուր դիրքեր ունենալ մինչև այս ՛՛կամ-կամ՛՛ օրհասական, ճակատագրական պահին հասնելը:
՛՛Աշխարհաքաղական նոր կատակլիզմների հեռնակարը ակնհայտ երևում է, ինչպես վարվել այս պարագայում, ահա գլխավոր ճակատագրական հարցը՛՛,-ասաց նա և նշեց, որ լիրիկական կողմը առաջարկում է մի կողմ դնել և լուրջ խոսել ստեղծված իրավիճակից:


՛՛Սա մեզ համար՝ ՛՛Դաշնակցության՛՛ համար, նախ անվտանգության հարց է , հո պրիմիտիվ անվտանգությունը միայն փամփուշտի քանակը չէ: Հետևաբար այս մարտահրավերը ընդունելով՝ պետք է կարողանանք պահել այն ամենն, ինչ ունենք, նաև ժամանակ շահելով, հետագայում կարողանք սխալներն ուղղել և առաջ գնալ՛՛,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ