Երանի են տալիս Խաչիկյանին. Վազգեն Խաչիկյանի վերջին խոսքը /վիդեո/
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով ամբաստանյալներին այսօր՝ դեկտեմբերի 4-ին դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց:
Վազգեն Խաչիկյանը խոսեց ամեն ինչից: Նա նախ ասաց, որ իրենից հետո թոշակառուները երանի են տալիս Խաչիկյանին, քանի որ համակարգը նորացվել է եւ նոր մեթոդով էին ստանում թոշակները:
Խաչիկյանը մինչ կալանավորումը արտասահմանում էր: Նա հնարավորություն ուներ փոխելու անձնագիրը, խուսափելու քննությունից, սակայն հետ վերադարձավ եւ պատրաստ է կրել հանուն Հայաստանի Հանրապետության պատիժն ու պատասխանատվությունը, եթե ինքը մեղավոր է:
“Ֆուտբոլում, երբ թիմը պարտվում է, անկախ խաղացողներից մարզիչն է պատասխան տալիս, ես պատրաստ եմ դրան ու ասեմ, որ նույնիսկ Նյուրբենգեյան դատավարությունը մեկ տարի տեւեց, մեր երկու տարի երեք ամիս է”,-ասաց նա:
Խաչիկյանը շնորհակալություն հայտնեց հարազատներին, երեխաներին, ընկերներին, հարազատ կուսակցությանն ու բոլոր նրանց, ովքեր իր կողքին են եղել:
Մանրամասները` տեսանյութում: