10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պուտինն անսպասելի առաջարկ է արել Էրդողանին ու մերժվել

Թուրքիա կատարած Պուտինի այցին հաջորդող հրապարակումներում թուրքական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել այցի այս ու այն դրվագները, գրում է Ermenihaber.am-ը:

“Հաբերլեր” լրատվական կայքը, օրինակ, տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին մի անսպասելի առաջարկ է արել ու մերժում ստացել:

Աղբյուրի համաձայն` երկու նախագահների հանդիպման ժամանակ Պուտինն Էրդողանին առաջարկել է ջանքեր գործադրել Սիրիայում ընդդիմությանը և երկրի նախագահ Բաշար Ասադին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ: Առաջարկին Էրդողանը բացասական պատասխան է տվել` ասելով. «Դա անհնար է, շանս այլևս չի մանցել»:

Պուտինը նշել է, որ իրենք տեղյակ են Սիրիայի ընդդիմադիրների հետ Թուրքիայի շփումների և նրանց վրա Անկարայի ունեցած ազդեցության մասին: Կոչ է արել օգտագործել այդ ազդեցությունը, համոզել ընդդիմադիրներին և բանակցությունների նստեցնել Ասադի հետ: Բայց Էրդողանը մնացել է անդրդվելի` պատճառաբանելով, որ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո այլևս անհնար է երկխոսության բերել իշխանությանն ու ընդիմությանը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ