11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մեզանում որոշում ընդունողները մշտապես եղել են ծախվածները.Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը facebook-ի իր էջում գրառել է.

՛՛Երեւի մեզանում որոշում ընդունողները մշտապէս եղել են ԾԱԽՈՒԱԾՆԵՐԸ, ԲԹԱՄԻՏՆԵՐԸ (այդ թւում՝ գժերը) եւ ՎԱԽԿՈՏՆԵՐԸ (որ զգուշաւորի դիմակով են ներկայանում)։ Այլապէս հայութիւնն այս վիճակում չէր լինի։ Հիմա աւելի լաւ եմ հասկանում, թէ ինչու 1988 թ.-ին բոլոր ՛՛ընդդիմախօսներին՛՛ասպարէզ տուեցին, բայց ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ թերթ հրատարակողին, ինքնորոշման սկզբունքն առաջ մղողին արտաքսեցին Աֆրիկայ, իսկ նրա հաւատարիմ յետեւորդին սպանեցին…

Չմոռանանք նաեւ, որ այդ ծախուածների, բթամիտների ու վախկոտների գործընկերներն են բոլոր ինքնասիրահարուած մեծամիտները, ովքեր վճռական պահերին չմիացան արժանապատիւ առաջամարտիկների բանակին, չմիացան եւ չեն միանում փորձութիւններում իր սկզբունքային դիրքորոշումն ապացուցած այդ համագործակցութեանը՛՛,-գրել է Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ