15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հերթական էժանագին գունագեղ, գունազարդ ու գույնզգույն սուտը ոչ թե միջոցառման վերաբերյալ էր, այլ վերաբերմունքն է մեր ցավին ու երկրի դժբախտություններին». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Կառավարությունն ամեն հաջորդ հրապարակային ելույթով ավելի է թուլացնում հայաստանի դիրքերը:

Երեկ ԱԺ-ում ըստ կառավարության`  Փաստորեն ճիշտ են միայն այն քարտեզները ու այն իրավական դիրքորոշումները, որոնք ներկայացնում է ադրբեջանը:

Փաստորեն ադրբեջանական տեղանունները ոչ թե սայթաքումներ էին, այլ նպատակադրված անդադար կրկնություններ, որպեսզի հայ հասարակությունը սովորի ու հաշտվի թուրքական կեղծ պատմականության միֆերին:

Հերթական էժանագին գունագեղ, գունազարդ ու գույնզգույն սուտը ոչ թե միջոցառման վերաբերյալ էր, այլ վերաբերմունքն է մեր ցավին ու երկրի դժբախտություններին:

Ցավն այն է, որ դժգույնից մինչև գունագեղ է, բայց այդպես էլ եռագույն չդարձավ:

Երեկ պատգամավորների հարցերից պարզ դարձավ, որ եթե հարցն այնպիսին է, որ խաբելու հնարավորություն չի թողնում դրան պատասխան չկա: Պատասխանի բոլոր դեպքերում  բովանդակությունը սուտն ու կեղծիքն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ