08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակառուպցիոն կոմիտեի նախագահ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին նշանակել Հակառուպցիոն կոմիտեի նախագահ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մրցույթում առավելագույն միավորներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե այս մարմնի ստեղծումն իրենց կառավարության առաջնահերթություններից է:

«Ես վստահ եմ, որ ստեղծվող մարմինը աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու», – ասաց նա:

Սասուն Խաչատրյան էլ նշեց, թե կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործառույթներ:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ այս մարմինը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առումով նոր որակ է ապահովելու: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ