02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ամբողջ գիշեր սպասում ենք՝ անօդաչո՞ւ է գալիս, թու՞րք է գալիս․ թող անվտանգությունն ապահովեն, ոչ թե համայնքները միացնեն»․ Գեղամասարի բնակիչները ճանապարհ են փակել

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Նրանք կտրականապես դեմ են համայնքների խոշորացման ծրագրին։ Պնդում են, որ առաջնայինը անվտանգության խնդիրն է, խոշորացումը հավելյալ պրոբլեմներ է առաջացնելու։ 

««Մեր կարծիքը հարցր՞ել են, ասե՞լ են՝ ուզու՞մ եք, թե՞ չեք ուզում»: «Այստեղ փասխտականներ են ապրում, շան տեղ չեն դնում փախստականներին»։ «Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս, այդքանը հաշվի առե՞լ են, որ իրենց Երևանում նստած են, մտածու՞մ են, մենք գիշերները քնա՞ծ ենք, թե՞ անքուն ենք»:  «Սահմանի բերանին ենք։ Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգոթյունը կարգավորեն»», – հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները։

Համայնքի բնակիչները պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գա և իրենց հարցերին պատասխանի

Տեղում աշխատում են ոստիկանները։ Սկզբում ակցիայի մասնակիցներին 10 րոպե «ողջամիտ ժամկետ» տրվեց ճանապարհը բացելու համար, ապա ոստիկանները փորձեցին ուժով բացել ճանապարհը։  sharethis sharing button

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ