Առողջապահության նախարարը՝ Եղվարդի մանկապարտեզի թունավորումից
՛՛Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, խնդիրը զեկուցվել է վարչապետին: Նույն օրը գլխավոր վարակաբանը և համապատասխան մասնագետները գնացել են Եղվարդ: Այս պահի դրությմաբ երկու երեխա գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանադանոցում և չորս հիվանդ՝ Եղվարդի հիվանադանոցում՛՛,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով Եղվարդի թիվ մեկ մանկապարատեզում տեղի ունեցած թունավորման մասին:
Նշենք, որ թունավորման հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում, դրանցից մեկն էլ այն է, որ երեխաները թունավորվել են նրբերշիկից: Այս մասին նախարարն ասաց, որ դեռ 2013 թվականին ստորագրված հրամանի համաձայն նախադպրոցական հաստատությունները իրավունք չունեն երշիկեղեն հրամցնել երեխաներին:
՛՛Թունավորումը սննդամթերքից էր, թե ոչ, համապատասխան հետազոտություններ կարվեն, և համապաստան մարմինները և պատկան մամինները այդ հարցով պարզաբանումներ կտան՛՛,- ասաց Մուրադյանը:
Հարցին, թե չի կարծում, որ իրավապահ մարմինները կփորձեն գործը ծածկել, Մուրադյանն ասաց. ՛՛Դա բացառվում է: Այն փաստը, որ արդեն քրեական գործ է հարուցվել, խոսում է նրա մասին, որ հարցի պարզաբանունը լինելու է պատշաճ կերպով՛՛: