20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դոլարի տատանումները նորմայի սահմաններում են. ՀՀ վարչապետ

Վերջին օրերին գների աճը գտնվում է 5%-ի սահմաններում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի  3-ին, լրագրողներին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ հավելեց, որ նման տատանումները նորմայի սահմաններում են:

Կառավարությունը հետեւում է  դրամի թուլացման գործընթացներին, իսկ անհրաժեշտ քայլերը Կենտրոնական բանի իրավասությունների սահմաններում են, հայտարարեց վարչապետը: “Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ մենք մոնիթորինգ ենք անցկացրել. ինֆլյացիան 5% սահմաններում է, ինչը մենք համարում ենք նորմալ”, – հայտարարեց նա:

Իրավիճակը պետք չէ կապել ներտնտեսական գործընթացների հետ. պատճառը տարածաշրջանային, մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներն են, սակայն իրավիճակը կարող է խորացնել հասարակության արձագանքը:

“Ցանկանում եմ հավաստիացնել, որ իրավիճակը Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է: Համոզված եմ, որ մոտ օրերս ամեն ինչ կկարգավորվի: Նման խոշոր տատանումների դեպքում Կենտրոնական բանկը պարտադիր արժութային ինտերվենցիաներ կիրականացնի՝ իրավիճակը կայունացնելու նպատակով”, – ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ