06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները.«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակել և ընտրվեց «չարյաց փոքրագույն» տարբերակը (այդ թվում, ըստ տարբեր տեղեկությունների, Ռուսաստանի համար)՝ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում շարունակվում են խուլ դժգոհությունն ու տարաձայնությունները՝ կապված թե՛ նախարարության, թե՛, առավել ևս, Փաշինյանի դիրքորոշումների և «անատամ» քաղաքականության հետ։

Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսը դիվանագետները «առնվազն ոչ տրամաբանված» են որակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տարաձայնությունները խորանում են նաև ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացների, մասնավորաբար «դրական ազդակների» առումով»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ