06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենուան ընդհատակից դուրս է եկել. նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել. «Հրապարակ»

«Slaq.am կայքի խմբագիր, պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը non stop ռեժիմով անխնա քննադատած Մենուա Հարությունյանը պատերազմից հետո անցել է ընդհատակ։ Նա ո՛չ եթերներում է երեւում, ո՛չ Ֆեյսբուքում է ակտիվ։ Միայն երբեմն-երբեմն կարելի է նրան հանդիպել կենտրոնի սրճարաններում կամ իր շքեղ մեքենաներով քաղաքում շրջելիս։ Ասում են՝ պատերազմի ժամանակ դեպրեսիա է տարել, խոսում են նաեւ, որ նրան վախեցրել կամ շանտաժի են ենթարկել, դրա համար չի խոսում։

Մենք տեղեկացանք, սակայն, որ Մենուան այժմ նորից ակտիվացել է՝ մի խումբ անձանց հետ նախաձեռնել է «Միասին» շարժումը, որը որդեգրել է երեք թիրախային ուղղություն՝ հայ-ռուսական հարաբերություններ, սոցիալական արդարություն, ազգային արժեհամակարգ։ Ճիշտ է, Մենուան դեռեւս չի երեւում, բայց շուտով նա էլ կակտիվանա։

Շարժումն ունի նաեւ իր ֆեյսբուքյան էջը, որտեղ շարժման անդամները քննարկումներ են ունենում սոցիալական արդարության եւ այլ թեմաներով, օրինակ՝ խոսում են այն մասին, թե ինչու օլիգարխների, պաշտոնյաների զավակները չեն մեկնել պատերազմ, չեն կռվել առաջնագծում։ Ըստ էության՝ շարժումը որոշել է գնահատականներ հնչեցնել ոչ միայն գործող, այլ նաեւ նախկին իշխանությունների կատարածի մասին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ