22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրամիությունն ավելի քան 186 միլիոն դրամ է տրամադրում հայաստանյան սոցիալական բիզնեսներին

Եվրամիությունն ավելի քան 186 միլիոն դրամ է տրամադրում հայաստանյան սոցիալական բիզնեսներին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով հայաստանյան 35 սոցիալական  ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն կստանա։ Նախաձեռնության շրջանակում Եվրոպական միության կողմից հայաստանյան ձեռնարկություններին տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է 186 միլիոն ՀՀ դրամը:

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ հաբ Երևանի* կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության»** տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Սոցիալական ձեռնարկատիրությունների ֆինանսական աջակցման նախաձեռնությունը երկարաժամկետ բազմաբաղադրիչ ծրագրի մի մասն է միայն։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում  գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

«Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Մեր աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ մենք ոչ միայն սատարում ենք մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այս ձեռնարկությունների հիմնադիրները»,- նշում է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը։

Դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Իմփաքթ Հաբ Երևանի գրասենյակում (Տիգրան Մեծի պող., 80 շենք): Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից։  

———————————————————————

* Իմփաքթ Հաբ Երևանը աշխարհում գործող 100+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարարվորությունները՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 400 կրթական դասընթացներ և միջոցառումներ, իսկ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամ՝ 100-ից ավել նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

**

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ սոցիալական ձեռներեցություն և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով» նախագիծն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի հայաստանյան բաղադրիչը մշակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ և իրականացվում է Իմփաքթ հաբ Երևանի կողմից։

***

Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը:

Մանրամասների համար՝ Մանե Մադոյան

094 700 974, yerevan.press@impacthub.net

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ