10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Առողջապահության նախարարությունը այս ժամանակահատվածում տապալել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ պատվաստման գործընթացը»

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեթե 100.000 մարդ է ՀՀ-ում ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Այս թիվն ամենևին չի խոսում ՀՀ պատվաստված բնակչության տոկոսային հարաբերակցության մասին: Այս թվի մեջ ներառված են ՀՀ-ում պատվաստված բոլոր օտարերկրյա քաղաքացիները:

Առողջապահության նախարարությունը այս ժամանակահատվածում տապալել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ պատվաստման գործընթացը: Դրան զուգահեռ գործում են բոլոր ուսումնական հաստատությունները, որոնք համավարակի տարածման կառավարելիությունը նվազեցնելու են:

Աշխարհն արդեն քննարկում է պատվաստանյութի երրորդ դեղաչափի անհրաժեշտությունը: Իսկ մեր նախարարին հուզում է միայն սոցցանցերում դեսպանների հետ նկարներ ներբեռնելը: Միգուցե դա օգտակար է նախարարի առողջության համար, բայց որևէ կապ չունի մեր երկրի առողջապահական համակարգի բարելավման հետ: Իսկ, օրինակ, պետպատվերի կասեցման ծանրագույն հետևանքներն արդեն նկատելի են (դրա մասին ավելի ուշ):

Այսպես, կորոնավիրուսից ունենք 4954 մահ: Այլևս առողջապահական համակարգի պատասխանատուները կարողացան մեզ սովորեցնել ոչ թե օրական մեկ, երկու մահ լսելուն, այլ 15 և ավելի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ