05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մոռացված պատերազմի մոռացված զոհերը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։
 
Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե Հայաստանի գործող հրոսակախմբի, թե միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։
Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։
 
Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։
Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։
 
Խոսել եմ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի վերջնական եւ հստակ ամրագրման գերակայությամբ։
Առանց դրա Հարավային Կովկասում կայուն եւ լիարժեք խաղաղության մասին խոսելը նոնսենս է։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ