04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվում Հայաստանը աստիճանաբար դուրս է բերվելու Արցախի հետ կապված պրոցեսներից». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ:

Հիշեցնեմ, որ ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հարցը կարգավորվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ձևաչափով։

Եթե իրականում նման գործընթաց կա ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև, ապա դա նշանակում է, որ փորձ է արվում Հայաստանը աստիճանաբար դուրս է բերվելու Արցախի հետ կապված պրոցեսներից։

 

Պարզ ասած, նույնիսկ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ենթադրում էր, որ Արցախի հետ կապված հարցերը կարգավորվելու են եռակողմ ձևաչափով, խոսքը հրադարարի հաստատման ու դրանից բխող քայլերի մասին է։

Սակայն Ադրբեջանի նպատակն է, որպեսզի Հայաստանը Արցախի հետ կապված հարցերում դուրս գա խաղից և այն շարունակվի ՌԴ-Ադրբեջան երկկողմ ձևաչափով»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ