Մահացել է Խաչիկ Ասրյանի հայրը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո 69 տարեկանում մահացել է ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայրը՝ Մայիս Սեդրակի Ասրյանը:
Մայիս Ասրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ից՝ Գորիս քաղաքի Խորենացու 17 հասցեում (բանտի հետևի փողոցը):
Մայիս Ասրյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին՝ Գորիս քաղաքի նույն հասցեից:
՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և Կազմակերպության 301 մասնաճյուղերի 44.377 անդամների անունից խոր վշտով ցավակցում ենք Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանին՝ սիրելի հոր՝ Մայիս Ասրյանի մահվան կապակցությամբ:
Henaran.am-ը ևս միանում է ցավակցություններին ու Խաչիկ Ասրյանին, նրանց հարազատներին մաղթում համբերություն: