01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր.․․»․ Արթուր Վանեցյան

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում, եթե փորձում են խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում: Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր: Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է, հայ ազգ չպետք է լինի: Իրենք չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ֆիզիկապես ոչնչանանք: Մեզ մի առիթով ասել են, որ թուրքական յաթաղանը 21-րդ դարում փոխարինվել է թուրքական «Բայրաքթարով»,- ասել է Վանեցյանը:

Նա անդրադարձել է հարցին՝ հնարավո՞ր էր առհասարակ այնպես անել, որ պատերազմ չլիներ, մենք կարողանայինք պահպանել մեր խաղաղությունը, հաղթողի կերպարը: «Այս իշխանություններն իրենց անփորձության, ապաշնորհության պատճառով մեզ հասցրին պատերազմի: Շատ հարցեր են տալիս՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագի՞ր է արել, թե՞ չհասկանալով, չգիտակցելով է արել. անկեղծ ասած, ինձ համար այդքան էլ մեծ չէ տարբերությունը, որովհետև գիտակցելո՞վ է արել, թե՞ չգիտակցելով, ամեն դեպքում, ունենք այս հետևանքը՝ մեր հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, չլուծված անվտանգային խնդիրներ»,- ասել է նա։

 

Արթուր Վանեցյանը նաև կարևորել է քաղաքացիների լավ ապրելու անհրաժեշտությունը: «Մարդ պետք է միշտ ձգտի լավ ապրել, բայց իշխանությունները փորձել են մարդկանց համոզել, որ հարուստ լինելը վատ է, և եթե մարդը հարուստ է, ուրեմն՝ հանցագործ է, բայց չպետք է մեղավորներ փնտրել, պետք է աշխատել, նպատակ դնել ու առաջ գնալ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ