25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինը երկու օր շարունակ չի պատասխանել Փաշինյանի զանգերին. «Փաստ»

«Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: Օգոստոսի 27-ին պաշտոնական երկու հաղորդագրություն տարածվեց. մեկով տեղեկացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մյուսով՝ որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ որևէ պատահականություն չկա, և իրականում ճանապարհը բացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Ավելին, մեր աղբյուրները հայտնում են, որ ճանապարհի փակվելուց անմիջապես հետո երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձել է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել: Ռուսական քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ այդպիսով ՌԴ նախագահը Փաշինյանին մեկ անգամ ևս հասկացրել է, որ առանց իր միջնորդության սահմանային որևէ հարց լուծում չի կարող ստանալ, իսկ Ռուսաստանին որևէ կերպ շրջանցելն ուղղակի անմիտ գործողություն կլինի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ