25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլականնե՛ր, ծափ տվեք և հրճվեք. մեր պետական պարտքը 9 միլիարդ դոլար է․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2021 թ-ի 7 ամիսների ընթացքում Նիկոլ Անհողի կողմից պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ դոլարով…
2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 միլիարդ 973 միլիոն դոլար…
2021 թ-ի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա կա 3032 դոլար պարտք…
Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, երբ Նիկոլ Անհողը եկավ իշխանության, նա ժառանգել էր 6,7 միլիարդ դոլար պետական պարտք…
Կարելի է ասել, որ երեք տարվա ընթացքում թերուս Նիկոլի կառավարության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 2,3 միլիարդ դոլարով…
Չնայած այն հանգամանաքին, որ այս տարվա 7 ամիսներին մեր պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ դոլարով, նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է ընդամենը 5,2 տոկոս… Հիշեցնեմ, որ օրեր առաջ քայլիստ երեսփոխան Բաբկեն Թունյանը հպարատանում էր 13,1 տոկոս տնտեսական ակտիվության աճով, որն արձանագրվել էր այս տարվա երկրորդ եռամսյակում… Երեսփոխան Բաբկենը հպարտորեն ներկայացնելով այդ երկնիշ տնտեսական աճը, “մոռացել” էր դրան գումարել առաջին եռամսյակի աղետալի թվերը, որ վերջում ստանար այդ չնչին 5,2 տոկոս աճը…
Նիկոլականնե՛ր, ծափ տվեք և հրճվեք. մեր պետական պարտքը 9 միլիարդ դոլար է, որը երկրաչափական պրոգրեսիայով աճելու է, քանի որ Հայաստանը շարունակում է ղեկավարվել Նիկոլ Անհողի կողմից…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ