24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Անկարան մտադիր է վճռական պատասխան տալ Սիրիային

Անկարան մտադիր է Դամասկոսին վճռական պատասխան տալ կործանված ինքնաթիռի համար, սակայն դա կանի օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտնել են Թուրքիայի անվտանգության Ազգային խորհրդում, որի մեջ մտնում են նախագահը, հիմնական նախարարները եւ ռազմական ղեկավարները, տեղեկացնում է “Комсомольская правда”-ն:

Սիրիական ՀՕՊ-ի ուժերը ռմբակոծել էին թուրքական կործանիչը իրենց տարածքային ջրերում: Ինքնաթիռը ծովն է ընկել Լաթաքիա նահանգից ոչ հեռու: Ինքնաթիռում 2 օդաչու են գտնվել, նրանց մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ ինքնաթիռը ռմբակոծվել է միջազգային օդային տարածքում:

Թուրքիան վճռական է տրամադրված եւ կօգտվի իր հնարավորություններից` միջազգային իրավունքի  շրջանակներում, որպեսզի պատասխան տա այդ քայլին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ