11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հեղափոխության պահապաններ» հրոսակախմբի անդամներին ընդունել են աշխատանքի ԱԱԾ 10–րդ վարչություն, որպեսզի «քսի տան» ընդդիմության վրա․ Արմեն Աշոտյան

Աստված տա, որ երկրում ֆորս-մաժորներ չլինեն, բայց, ինչպես տեսնում եք, ֆորս-մաժորներն արդեն հասել են մեր տները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով իշխանությունների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտության մասին։

Արմեն Աշոտյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ իշխանությունը կատարելագործում է ընդդիմությանը հետապնդելու իր մեթոդները։

«Այսօր մամուլը գրել էր, որ «Հեղափոխության պահապաններ» կոչվող հրոսակախմբի անդամներին ընդունել են աշխատանքի ԱԱԾ 10–րդ վարչություն։ 10-րդ վարչությունը պետական պահպանության ծառայությունն է։ Այսինքն, այդ հրոսակախմբին հագցնելու են համազգեստ ու «քսի տան» ընդդիմության վրա», – ասաց Աշոտյանը։

Նա նշեց, որ հարձակումներն ընդդիմության ու ընդդիմադիր հայացքներ ունեցողների վրա այդպիսով պաշտոնական բնույթ են կրելու։

«Հիմա արդեն ԱԱԾ-ի, պետության կողմից են հարձակվելու»,-  ընդգծեց Արմեն Աշոտյանը։

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ