20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ակնհայտ է՝ Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակում. Աբրահամյան

Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։ Միաժամանակ Ադրբեջանը տարբեր արտահոսքերի միջոցով սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։

Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժված առանձնատուն։

Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով», – գրել է Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ