25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյությունն է մեր պետական ապարատում․ Արմեն Աշոտյան

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ իր ազգը կործանման տարած ղեկավարը վեընտրվել է։ Եվ այս հանգամանքը մեզ երեսով է տալիս երկու մարդ՝ Ալիևն ու Նիկոլը։ ԱԺ նիստում ցանկացած մեղք, որ ընդդիմությունը դնում էր սրիկայի առջև, նա փորձում էր սվաղել՝ հունիսի 20-ին ստացած իր քվեները մեջբերելով։ Նույն գործելաոճը որդեգրել էր Ալիևը, երբ մի քանի օր առաջ նույն հիմնավորմամբ ասում էր, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս իրականության հետ, հայ ժողովրդին բանակ պետք չէ, զինել պետք չէ, ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցածը չի կարող համարվել կառավարության ծրագրի քննարկում։

«Կառավարության ծրագիր չէր կարող քննարկվել, որովհետև կառավարության գոյությունը այսօրվա իրականության մեջ ամենամեծ սպառնալիքն է։ Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի քաղաքական գոյությունն է մեր պետական ապարատում, հետևաբար, կապ չունի, թե ինչ թուղթ են բերել այն մարդիկ, ովքեր սպառնում են մեր անվտանգությանն ու պետականությանը», – ասաց Աշոտյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ