28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կրկին ասում եմ՝ կա՛նգ առեք, որովհետև տեսնում եմ, թե ինչպես եք երկիրը տանում դեպի մի նոր, վտանգավոր ծուղակ․ Արթուր Վանեցյան

Ասում ես՝ չի՛ կարելի չբանակցել, չի՛ կարելի բանակցային գործընթացին այդքան անլուրջ ու մեծամիտ վերաբերվել, չեն լսում։ Հետո լինում է դեպքերի կանպատեսելի ընթացք, ու նրանք ամբողջ կյանքում դառնում են պատերազմից սարսափողներ։ Ասում ես՝ չի՛ կարելի խաղալ գերտերությունների հակասությունների վրա, չի՛ կարելի շանտաժի լեզվով կամ գռեհիկ վերաբերվել գործընկեր երկրներին, չեն լսում, հետո լինում է դեպքերի կանխատեսելի ընթացք, և նրանք դառնում են «ինքնուրույն», որևէ բան որոշելուց սարսափողներ, անդրադառնալով իշխանության գործելաոճին ու վարած քաղաքականությանը՝ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ իշխանությունները, «վախ չունենալու» կեցվածք են որդեգրել, այնինչ վախ չունեն միայն նրանք, ովքեր չեն հասկանում, բայց անվախ են մնում միայն մինչև առաջին հարվածը։

 
 

«Ես երբեք չէի մտածի, որ կրկին կասեմ՝ կա՛նգ առեք։ Ասում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունը երկիրը տանում դեպի մի նոր, վտանգավոր ծուղակ։ Այդ ծուղակի էությունը հանրային տրամադրությունների սխալ ընկալումն է և «անվերապահ հաղթածի» խաբկանք-հոգեբանությունը։ Իմ պարտքն է զգուշացնել, որ հանրային տրամադրությունները շատ ավելի խորն են, շատ ավելի ռիսկային, քան ընտրությունների թվային արդյունքները», – ասաց Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը նշեց նաև, որ իշխանությունները, ընտրությունների արդյունքները մեջբերելով, չպետք է արդարացնեն իրենց գործողությունները։

«Գուցե ձեզ վստահություն է տալիս անընդհատ ասելը, թե ժողովուրդը մեզ արդեն գնահատական է տվել, մեզ է ընտրել, մեզ ներել է, մեզ սիրում է։ Զգուշացնում եմ։ Դա մեծ ծուղակ է։ Կա ծանր, ճնշող մի համոզմունք, որ ինչ-որ մի շատ կարևոր բան այնպես չի գնում», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ