26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության ծրագրից տպավորություն է, թե չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ և չի եղել պարտություն. Սեյրան Օհանյան

Մեզ ավելորդ դասեր տալու կարիք չկա, մեր խմբակցության կարգապահության մասին կարող ենք խոսել միայն մենք, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ միաժամանակ իր և իր գործընկերների անունից հանրությունից ներողություն խնդրելով երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերի համար։

«Թույլ չենք տա, որ մեր արժանապատվությունը ոտնահարվի», – ասաց նա։

Սեյրան Օհանյանը շեշտեց՝ քաղաքական մեծամասնության ելույթներում ինքնաքննադատություն չի տեսնում, դրա համար էլ ենթադրում է, որ կառավարության ծրագիրը անխոչընդոտ կքվեարկվի։

«Բայց այդ ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին։ Այն տպավորություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ և չի եղել պարտություն։ Կառավարության ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի և Արցախի առջև ահագնացող անորոշություններին։ Այս պահին ճանապարհների շրջափակումը բերելու է խոր շրջափակման», -ասաց Օհանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ