26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի համար

ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից, թե ինչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի խնդիրը լուծելու ուղղությամբ:

Ըստ նրա՝ ներկա պահին միակ ցամաքային կապը Վերին Լարսի ճանապարհն է, որտեղ ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, նաև փակվում:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ճանապարհի հարցը ՀՀ-ի հիմնական մարտահրավերներից մեկն է: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում: ՛՛Երբ ակնհայտ ասելիք լինի, այդ ժամանակ էլ կտեղակեցնենք՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ