05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սա պատրաստված սադրանք էր. զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի դալիճ. Խամոյան

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվածք են ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Իշխան Սաղաթելյանը, այս մասին news.am -ի հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

Գեղամ Նազարյանն աչքի հատվածում է վնասվածք ստացել և այցելել հիվանդանոց։
«Սա պատրաստված սադրանք էր, զորքին մտցրեցին 5 րոպե հետո, մինչդեռ այլ ժամանակ զորքին միանգամից էին մտցնում նիստերի դալիճ», – ասել է Խամոյանը։

Այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվել էր իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանության պատճառով։ Հայտարարվել էր ընդմիջում, բայց անգամ դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը դուր չէր եկել իշխող պատգամավորներին, որից հետո հրմշտոց էր սկսվել պատգամավորների միջև. նրանք հարվածել էին միմյանց, որոշ ժամանակ անց միայն ներս էին մտել ԱԺ անվտանգության աշխատակիցները։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ