28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Ակնոցս ջարդել են, չեմ տեսել, հիմա էլ լավ չեմ տեսնում». Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Երբ ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Հայկ Սարգսյանը հակադարձեց, թե՝ արա բայց քեզ հետ ո՞վ է, որից հետո սկսեցին միմյանց վրա շշեր նետել:

Միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել:

Հարցին՝ այդ ամենին վարչապետը ներկա՞ է եղել, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չի տեսել:

«Ակնոցս ջարդել են, չեմ տեսել, հիմա էլ լավ չեմ տեսնում, ակնոցն ընկել է ոտքի տակ»,- նշեց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ