16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էս կենդանության դրսևորման համա՞ր եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն, դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց։

Ու սա գեներալ է ու սա համազգեստ կրող անձ է։

Գեներալ, ով նախ հրահանգեց իր ենթականերին, խմբերով հարձակվել մեր գործընկեր Աննա Մկրտչյանին շրջապատած պատգամավորների վրա, ապա անձամբ բռնություն ենթարկելով, քաշքշելով հեռացրեց պատգամավորին։

Էս կենդանության դրսևորման համա՞ր եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն։

Դու սրա համար չե՞ս ամաչում, թե՞ նպատակային բերել դրել եք այդ գործին։

ԱԱԾ-ն բերել տուզիկի մակարդակի հիմնարկի՞ եք վերածել ու դո՞ւք եք մեր երկրի անվտանգությունն ապահովելու»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ