06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոյեմբերիի 9-ին գաղտագողի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած անձը, եթե կապիտուլյանտ չէ, ապա ի՞նչ է․ Արթուր Վանեցյան

Խայտառակություն և ինչ-որ մարդկանց, որոնց մարդ կոչելու իրավունք էլ չկա, խայտառակ պահվածք, որն արտացոլում է այն վիճակը, որը տիրում է մեր երկրում․ խոսքի, մտքի ազատության նկատմամբ բռնություն, լրագրողների հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ԱԺ-ում այսօր տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները։ Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց, և նրա ուղիղ հրահանգով սկսվեց այս բռնությունը, որովհետև երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց, որ անթույլատրելի է նման վարքագիծը Աննա Մկրտչյանի նկատմամբ, Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ դեռ շատ մեղմ են արձագանքել ու պետք է ավելի կոպիտ արձագանք, և մեկ հրահանգով հարձակում սկսվեց մեր պատգամավորի նկատմամբ», – ասաց Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանին «կապիտուլյանտ» որակելով՝ որևէ սխալ բան չի ասել։

«Իրենց համար, պարզվում է, ամենամեծ վիրավորանքն այդ բառն է։ Իսկ նոյեմբերիի 9-ին գաղտագողի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած անձը եթե կապիտուլյանտ չէ, ապա ի՞նչ է», – ասաց Արթուր Վանեցյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ